Miscellaneous
«5 հարց» շարքի շրջանակներում զրուցում ենք «Հետքի» լրագրող Դիանա Ղազարյանի հետ։ Այս հետաքննությունը Դիանան եւ Մարինեն սկսել էին անցած տարի։ Նրանք պարզել են, որ ՊԵԿ-ը գաղտնի է պահում ՀԴՄ սարքերի գնման պայմանագրերը, իսկ ՀԴՄ-ների մատակարար չինական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ ընկերությունների սեփականատերերը առնչվում են վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ-ի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մտերիմներին։ Դիանան պատմում է, թե ինչպես են Կառավարությունը եւ ՊԵԿ-ը նոր ՀԴՄ-ները վաճառել ինքնարժեքից 70% թանկ գնով եւ թե ինչպես են ՊԵԿ-ից անհետացել կարևոր փաստաթղթեր։ Երաժշտության հեղինակ՝ Վազգեն Հարությունյան Գլխավոր լուսանկարը՝ azatutyun.am Լսեք մեր փոդքասթը iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Շնորհակալություն լսելու համար։