Miscellaneous
Այս թողարկման ընթացքում Սամսոնը զրուցել է «Հետքի» լրագրողներ Դիանայի և Հայկի հետ։ Նրանք մի քանի ամիս շարունակ ուսումնասիրել են Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում գտնվող հէկ-երը և դրանց սեփականատերերին։ Ուսումնասիրության արդյունքում հրապարակել ենք երկու ծավալուն հոդված՝ «Շահումյանի շրջանի հէկերը․ ովքեր են սեփականատերերը» և «Նախկին և ներկա պաշտոնյաները Քաշաթաղի հէկերի սեփականատերերն են»։ Հայկը և Դիանան պարզել են, որ Արցախի հէկ-երի բիզնեսում պատահական մարդիկ չկան՝ բոլորը նախկին կամ ներկա Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ են, խոշոր բիզնեսմեններ և նրանց կանայք։ Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts Թողարկման շապիկը պատրաստեց Մերի Հովսեփյանը, նրա աշխատանքներին ծանոթացեք այս հղումով։