Miscellaneous
#5հարց շարքի հերթական թողարկման ընթացքում Սամսոնը զրուցել է «Հետքի» լրագրող Սառա Պետրոսյանի հետ։ Այս տարվա մայիս ամսին հրապարակել էինք Սառայի հեղինակած՝ «Թե ինչպես է Սամվել Ալեքսանյանը սնանկացրել Սիսը` զարգացնելով սեփական բիզնեսը» վերնագրով հետաքննությունը։ Սառան պարզել էր, որ Սամվել Ալեքսանյանը տարիներ շարունակ Սիս համայնքի բյուջե չի վճարել միլիոններ, և, փաստորեն, զարգացրել է իր ձկան բիզնեսը համայնքի հաշվին։ Սամսոնի հետ զրույցի ընթացքում Սառան մանրամասն պատմում է իր հետաքննության և դրա արդյունքների մասին։ Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/ Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts Շնորհակալություն լսելու համար։ Այս թողարկման շապիկը հատուկ «Հետք» փոդքասթի համար պատրաստեց Babag Anoush-ը։ Նրա աշխատանքներին ծանոթացեք այստեղ։