10. «Arm Food Lab». փորձարարական խոհանոց-ստուդիա

Share:

Hetq

Miscellaneous


Այս գաստրո թողարկման համար գնում ենք Դիլիջան ու այցելում ենք «Arm Food Lab»։  Փորձարարական խոհանոց-ստուդիան գործում է անցած տարվանից, ամեն շաբաթ և կիրակի օրերին ընդունում է հյուրեր։  Թողարկման ընթացքում «Arm Food Lab»-ի հիմնադիր Հարությունյան Անին պատմում է իր նախաձեռնության մասին, ասում է, որ նպատակ ունի հայկական ժամանակակից խոհանոցը տեսանելի դարձնել աշխարհի գաստրոնոմիկ քարտեզի վրա: «Arm Food Lab»-ի բացման կարճ տեսանյութը կարող եք դիտել այստեղ։ Դիլիջան ենք այցելել փետրվարին, այս թողարկումը պետք է լույս տեսներ մարտ ամսին, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստիպված եղանք հետաձգել։ Շնորհակալ ենք Անիին և Մարիամին՝ մեզ հյուրընկալելու ու հյուրասիրելու համար։  Թողարկման շապիկը պատրաստեց Մերի Հովսեփյանը, նրա աշխատանքներին ծանոթացեք այս հղումով։  Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/  Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS եւ Android հավելվածներում, օրինակ՝ Google podcast եւ Apple podcasts  Շնորհակալություն լսելու համար։